Լրահոս

31.10.2013 17:10


Նաիրա Զոհրաբյան. «Կասկածում եմ, թե ինչ-որ մեկը գիտի՝ ինչ է մեզ սպասվում»

Նաիրա Զոհրաբյան. «Կասկածում եմ, թե ինչ-որ մեկը գիտի՝ ինչ է մեզ սպասվում»

Այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է այս բյուջեով ևս եվրաինտեգրման նպատակով թարգմանչական ծառայությունների համար նույնչափ գումար հատկացված, որքան 2013 թվականին։

2013թ. բյուջեի քննարկման ժամանակ Եվրամիության հետ ինտեգրման մասին գիտեինք, և մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեինք եվրոպականին։ Եվ 122 մլն դրամը հատկացվեց հենց օրենսդրության և թարգմանչական ծախսերի համար։ Բայց այսօր ԵՄ–ի հետ բացարձակապես չենք ասոցացվում, բայց այդ գումարը նույնն է մնացել,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև կասկածում է, որ այսօր որևէ մեկը կարող է ասել՝ եվրաինտեգրման հարցում ինչ է մեզ սպասվում ապագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը