Լրահոս

01.11.2013 11:36


Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում

Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ով մեղադրվում է թմրամիջոցների մաքսանենգության մեջ, հոկտեմբերի 29-ին հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Վարդանյանի նախկին հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:

«Դավիթի գործով հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացվել է դեռևս Կապանում, քանի որ նա հայերենին լավ չի տիրապետում: Դա պարտադիր է նման դեպքերում և կա նաև քննիչի որոշման մեջ: Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց դա իր իրավունքն է, նա որոշել է վճարովի փաստաբանի ծառայություններից օգտվել»,- ասաց նա:

Ռ. Սաֆարյանի խոսքով` ինչ վերաբերում է Յ. Վարդանյանին, ապա վերջինս պետք է ներողություն խնդրի «գլուխը քարին է տվել» արտահայտության համար:

«Մենք որևէ անգամ չենք հանդիպել, և դրա կարիքը չի էլ եղել: Եթե նա օրինավոր մարդ է, ապա առանց ինձ ճանաչելու նման արտահայտություն անելու համար սպասում եմ, որ ներողություն կխնդրի»,- ասաց պաշտպանը:

Նա նաև նշեց, որ այդ ընթացքում որևէ միջնորդություն չի ներկայացրել, իսկ խափանման միջոց կալանքը փոխելու ժամկետը սպառված է եղել:

Մանրամասները՝ aysor.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը