Լրահոս

01.11.2013 12:38


Եվրամիության բոլոր զուգարանակոնքերը նույն քանակի ջուր կիջեցնեն

Եվրամիության բոլոր զուգարանակոնքերը նույն քանակի ջուր կիջեցնեն

ԵՄ–ի ղեկավարությունը որոշել է, որ Եվրամիության տարածքում գտնվող երկրների բոլոր զուգարանակոնքերը նույն քանակի ջուր պետք է իջեցնեն։ Նոր օրինագծի համար նույնիսկ անուն են հորինել՝ «Եվրաջրաքաշ»։

Այժմ զուգարանակոնքի դեպքում յուրաքանչյուր անգամ ջուրը քաշելու համար 5 լիտր, իսկ պիսուարի դեպքում՝ 1 լիտր ջուր է նախատեսված։ Եվ ոչ ավելի։ Այս մասին գրում է «Times»–ը՝ հավելելով, որ այս հաշվարկներն իրականացնելու համար 89 հազ եվրո է ծախսվել։ Իսկ «Եվրաջրաքաշ»–ի զեկույցը միայն կազմել է 122 էջ։

Պարզվել է, որ ջուրն ամենաքիչը տնտեսում են Բրիտանիայում։ 2010թ., օրինակ, այնտեղի զուգարանակոնքերը կոյուղի են ուղարկել մոտ 1,125 մլն խորանարդ մետր ջուր։ Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Գերմանիան։

Փորձագետները պարզել են նաև, որ ԵՄ երկրներում զուգարանակոնքերի ջուրն իջեցնելիս ծախսվում է տնային տնտեսության մեջ օգտագործվող ջրի 25%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը