Լրահոս

01.11.2013 13:10


«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողները

«ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողները

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը:

- Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից

- Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»:

-Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմություն»:

- Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է եւ Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»:

- Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից

- Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը

- Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:

- Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:

- Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»:

- Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը

- Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված Երեխան»:

- Կոնվերս բանկի հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:

- Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:

Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:

Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

Այս խորագրի վերջին նյութերը