Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ անհայտ անձը զինված հարձակում է գործել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Դեպքի կապակցությամբ մենք զրուցեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ:
«Այսօր 12:00-12:30-ի միջակայքում Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեավարության հասցեին, այնուհետեւ դիմել փախուստի: Մենք անմիջապես տեղեկացրել ենք ոստիկանությանը, ոստիկանությունը ժամանել է, այժմ վերցնում են համապատասխան վկայություններ դեպքին ներկա անձանցից: Ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Ավելի ուշ մենք հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ եւ գնահատականներով»,- մեզ հետ զրույցում նշեց Մուսինյանը:

Աղբյուրը՝ ilur.am