Աշխարհ

01.11.2013 19:17


Կինը վարսավիրանոցից վերադարձել է գիշատիչ թրթուրները գլխին

Կինը վարսավիրանոցից վերադարձել է գիշատիչ թրթուրները գլխին

Գեղեցկության սրահ այցելելուց և այնտեղ վարսերն արհեստականորեն աճեցնելուց մի քանի օր անց Քենիայի բնակչուհի Այրին Միանգոն սկսել է ուժեղ գլխացավ զգալ։ Ինչպես գրում է «Daily Mail»–ը, բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել գտնել պատճառը։ Սակայն հետո պարզվել է, որ այդ կնոջ վարսերի մեջ գիշատիչ միջատներ են ապրում, իսկ վարսերը վերցված են եղել դիակից։ Գիշատիչ կենդանիները կրծելով կամաց–կամաց մտել են կնոջ գանգոսկրի մեջ։

Վարսավիրանոցում հայտնել են, որ երկարացնելու համար օգտագործված մազերը կարող են բերված լինել Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ–ից կամ էլ Հնդկաստանից։ Պարզվել է նաև, որ այդ խմբաքանակից մոտ 150 փունջ է օգտագործվել, սակայն նմանօրինակ բողոքներ ուրիշներից չեն ստացվել։ Վարսավիրանոցը խոստացել է տուժողին փոխհատուցում տրամադրել, թեև Այրինի մոտ որևէ լուրջ հետևանք չի առաջացել։ Նա միայն ստիպված է եղել սափրել գլուխը և երկու շաբաթ հակաբորբոքային միջոցներ ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը