Լրահոս

02.11.2013 09:33


Կրկնակի սպանություն Աշտարակում. մահացածները համաներված նախկին բանտարկյալներ են եղել

Կրկնակի սպանություն Աշտարակում. մահացածները համաներված նախկին բանտարկյալներ են եղել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն է եղել: Այնուհետև նույն օրը Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում Աշտարակի հիվանդանոցից մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ 36-ամյա Արթուր Պապյանը, որը հիվանդանոցում մահանում է:

Նույն աղբյուրին աշտարակցիները հայտնել են, որ նշված անձինք նախկինում դատապարտված են եղել և պատժից ազատ են արձակվել վերջերս տեղի ունեցած համաներմամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը