Տնտեսական

02.11.2013 10:04


Նախագահականում կրկնապատկել են կոնյակի գնման ծախսերը

Նախագահականում կրկնապատկել են կոնյակի գնման ծախսերը

«Եթե նախկինում նախագահական նստավայրում ամեն ամիս գնում էին 1 մլն դրամի կոնյակ, ապա հոկտեմբերին նրանք կրկնապատկել են ծավալները։ Միայն հոկտեմբերին նախագահականը 2 մլն դրամ է ծախսել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար»,–գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախագահականը գնել է 51 հատ 0.5 լիտր տարողությամբ և 38 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։
Այլ կերպ ասած՝ նախագահականը գնել է 52 լիտր կոնյակ՝ այդ ամենի համար հարկատուներիս գրպանից վճարելով մոտ 5 հազար դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը