Աշխարհ

02.11.2013 09:19


Վրաստանի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը կստանձնի կին գեներալ

Վրաստանի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը կստանձնի կին գեներալ

Վրաստանի խորհրդարանի՝ կանոկարգի ու ընթացակարգերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի միակ կին գեներալ Իրինա Իմերլիշվիլին նախօրեին հաստատել է, որ առաջարկ է ստացել՝ զբաղեցնելու Վրաստանի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը։
«Նման առաջարկ ստացվել է, և ես տվել եմ իմ համաձայնությունը: Այն բանից հետո, երբ նորընտիր նախագահը ձեռնամուխ կլինի իր լիազորություններին (իսկ դա տեղի կունենա նոյեմբերի 17-ին (երդմնակալության օրը)), կնշանակվի ԱԱԽ նոր քարտուղար, և դա կլինեմ ես»,–ասել է Իմերլիշվիլին։

Նրա խոսքերով՝ դա կլինի որակական առումով այլ ԱԱԽ, որակապես այլ կլինի նաև նոր նախագահը, քանի որ ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը