Լրահոս

02.11.2013 10:31


Տիգրան Սարգսյանին հրավիրե՞լ են հարցաքննության. ոստիկանությունը կասի 30 օրվա ընթացքում

Տիգրան Սարգսյանին հրավիրե՞լ են հարցաքննության. ոստիկանությունը կասի 30 օրվա ընթացքում

Տևական ժամանակ է՝ գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու (http://hetq.am/arm/news/26891/) գործի քննությունն է տեղի ունենում։ Թե ինչ ընթացքի մեջ է այն, «7օր»–ը փորձել է պարզել ՀՀ ոստիկանությունից։

Հետաքրքրվել ենք նաև, թե այս գործով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քանի՞ անգամ է հրավիրվել հարցաքննության, քանի որ թե՛ «Հետք»–ի հրապարակումներում և թե՛ Փայլակ Հայրապետյանի հայտարարություններում բազմիցս հիշատակվել է նրա անունը։

Հայտնի է նաև, որ «օֆշորային սկանդալի» կապակցությամբ Կիպրոս քննչական խումբ էր մեկնել։ Ցանկացել ենք տեղեկանալ նաև, թե ինչ է հաջողվել պարզել արդեն Հայաստան վերադարձած այդ քննչական խմբին։

Մեր գրավոր հարցմանը ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հետևյալ պատասխանն են տվել.

«Տեղեկացնում ենք, որ Ձեր գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն կտրամադրվի Ձեզ 30-օրյա ժամկետում»:

Իսկ ՀՀ դատախազությունից «օֆշորային սկանդալի» հետ կապված բոլոր հարցերն առաջարկում են ուղղել ՀՀ ոստիկանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը