Երեւանում հասարակական տրանսպորտի սակագինը կբարձրանա: galatv.am–ի փոխանցմաբ՝ այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նշելով, որ առայժմ ձեւավորված հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները, հետեւաբար, վերջնական սակագինը պարզ կդառնա աշխատանքների ավարտից հետո:
-Ձեր գնահատմամբ` ներկայիս 100 դրամ սակագնով հնարավո՞ր չէ իրականացնել ուղեւորափոխադրում:
-Ես բազմիցս եմ ասել՝ ես իմ կարծիքը չեմ փոխում, եւ կուզենայի ասել, որ հենց առաջինը ես կուզենայի, որ անվճար լինի տրանսպորտը: Բայց անվճար, բոլորս էլ հասկանում ենք, որ անհնար է սպասարկում իրականացնել, եւ փորձում ենք… առաջնահերթը ինձ համար երեւանցու անվտանգ երթեւեկությունն է, որակյալ երթեւեկությունը ու սպասարկումը ապահովել: Իսկ այսօրվա դրությամբ հանձնաժողովը քննարկում է, թե ինչ սակագնով կկարողանա առաջնահերթ անվտանգ եւ որակյալ սպասարկումը ապահովել:
-Այսինքն, թանկացումն անխուսափելի՞ է:
-Եթե մենք ուզում ենք անվտանգ երթեւեկություն, ուզում ենք որակյալ սպասարկում, այո´, այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել: Եթե չենք ուզում, ուրեմն այս սակագնով հնարավոր է այս իրավիճակը այսպես պահել:
-Չեք վախենո՞ւմ քաղաքացիական ընդվզումից:
-Այստեղ վախենալ–չվախենալու խնդիրը չէ, այստեղ ավելի շատ պետք է մտածենք ոչ միայն այսօրվա մասին, այլեւ վաղվա եւ մյուս տարիների: Եթե մենք այսօր տրանսպորտի խնդրին լուծում չտանք, հաջորդ տարիներին ընդհանրապես Երեւան քաղաքում տրանսպորտ չենք ունենա: Իսկ չենք մտածո՞ւմ, որ Երեւան քաղաքում երկու տարի հետո տրանսպորտ չի լինի, թող հիշեն շատերը` 90–ական թվականների սկզբներին տրանսպորտի լուրջ խնդիր կար մայրաքաղաքում: Ես երբեւիցե չեմ ուզենա՝ մենք անցնենք այդ վիճակին: Դրա համար քանի որ այսօր քաղաքային իշխանության պատասխանատուն մենք ենք եւ նաեւ տրանսպորտի, մենք պետք է նաեւ մտածենք վաղվա մասին, մեկ տարի հետո ինչ է լինելու: Այսօր ես չեմ համարում, որ կա անվտանգ երթեւեկություն:
-Պարո՛ն Մարգարյան, այս հարցի հետ կապված՝ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցե՞լ եք, ինքը ողջունո՞ւմ է ձեր քայլերը:
-Սա քաղաքային իշխանության խնդիրն է լուծելու, եւ դրա համար հանձնաժողով ենք ստեղծել, եւ մենք ինքնուրույն մեր աշխատանքները կատարում ենք:
Տարոն Մարգարյան. «Տրանսպորտի սակագինը կբարձրանա»