Լրահոս

02.11.2013 12:17


Առայժմ Սահակաշվիլիին հարցաքննելու անհրաժեշտություն չկա

Առայժմ Սահակաշվիլիին հարցաքննելու անհրաժեշտություն չկա

«Интерфакс»–ի տեղեկացմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ այս փուլում երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հարցաքննելու անհրաժեշտություն չկա։


Դատախազը նաև նշել է, որ կան մի շարք գործեր, որոնք գտնվում են քննության փուլում. «Օրինակ՝ եղել է 27 հազ դեպք, երբ սիմվոլիկ գնով՝ 1 լարիով, կամ անվճար նախագահի հանձնարարականով պետական գույք է օտարվել»։

Գլխավոր դատախազը նաև հաղորդել է, որ քննվող գործերի մի մասն էլ Ազգային անվտանգության խորհրդի բյուջեի միջոցները ծախսելու վերաբերյալ է, որոնք 2011-2012թթ. կազմել են 26 մլն լարի (մոտ 15.5 մլն դոլար), այդ թվում՝ կանխիկ գումարի տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը