Հետեւելով 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին` անշուշտ, հետաքրքիր է իմանալ, թե արդյոք այդ փաստաթղթում հատկացումներ նախատեսվա՞ծ չեն Տիգրան Սարգսյանի հատուկ չվերթների համար: Չէ՞ որ վարչապետը հաջորդ տարվա բյուջեն հպարտորեն անվանել է «ծրագրային»: Հետեւաբար, սեփական թանկարժեք չվերթները, որոնք նույնպես ծրագրված են լինում՝ դրանց համար էլ, կարծես թե, պետք է հատկացումներ նախատեսված լինեն:
Թեկուզ միայն նրա համար, որ հանրությունը իմանա, թե 2014-ին Տիգրան Սարգսյանը ինչ մակարդակի կոմֆորտով է թռչելու այս ու այն երկիր:
Օրինակ այս տարի միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վարչապետը Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա եւ Բրյուսել թռչելու համար վարձակալած ինքնաթիռների համար պետբյուջեից ծախսել է 200 հազար դոլար:
Բա չիմանա՞նք, թե հաջորդ տարի որքան գումար է ծախսելու իր թռիչքների վրա:
Մանավանդ, որ՝ ըստ Տիգրան Սարգսյանի, առանձին վերցրած Գեղարքունիքի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակը «բարելավվել» է, մյուս տարի էլ հաստատ այլ մարզերում «բարելավված» վիճակ «կարձանագրի» եւ դա հաշվի առնելով՝ չի բացառվում, որ իր թանկարժեք չվերթների վրա պետբյուջեից կծախսի 400 հազար դոլար: Բայց, կարծես թե, այդ մասին բյուջեում ոչինչ նշված չէ:
Պակաս հետաքրքիր չէ իմանալ, թե հաջորդ տարվա Անկախության տոնի համար որքան գումար է նախատեսվում հատկացնել «Նունե Եսայան-2»-ին, քանի որ այս տարի, ինչպես հայտնի է, կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց ավելի քան 54 միլիոն դրամ (թեպետ սկզբում ասում էին, թե այդ գումարը «Լույս» հիմնադրամն տվել, բայց մշակույթի նախարարը հայտարարեց, որ այն հատկատվել է պահուստային ֆոնդից):
Բայց այս մասին էլ չի խոսվում: Ուրեմն՝ հաջորդ տարի նշված թիվը կավելացնեն: Դե, այս իշխանությունը առաջնորդվում է «Հաց չկա, թամաշա ապահովենք» սկզբունքով: Բացի այդ, ինչպես արդեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է բացահայտել՝ ժողովրդին ոչինչ չտվող ծրագրերի իրականացման համար նախատեսված հատկացումները ավելացել են:
Օրինակ, գյուղական խորհրդատվությունների համար 2013-ին հատկացված 295 միլիոն դրամը 2014-ի բյուջեով ավելացել եւ դարձել է 346 միլիոն:
Ավելի մեծ անհեթեթություն չի կարող լինել: Ենթադրվում է, որ հաջորդ տարի Տիգրան Սարգսյանը գուղացիներին ոչ միայն շարունակելու է բացատրել, թե ինչպես են կթում կովին, այլ նաև՝ ինչպես պետք է նրանք խոտ հավաքեն կամ թրիք պատրաստեն:
Ինչեւէ, ակնհայտ է, որ այս ուղղությամբ «ատկատները» հաջորդ տարի ավելի ճոխ են լինելու:
Հաջորդ աբսուրդը առողջապահության նախարարությանը ուղղված հատկացումներ են, որոնք, այսպես ասած՝ վերաբերում են նույն «թեմային», բայց նշված են տարբեր տողերով:
Այսպես. մոտավորապես նույն նպատակով «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն» կետերով (աննշան ձեւակերպումներով) նախատեսված է հատկացնել 1.245.518.300 դրամ, այնուհետ՝ 412.575.300 դրամ եւ նաեւ՝ 2.350.000.000 դրամ։
Իրոք, ի՞նչ հիմնավորմամբ են նույն նպատակի համար առանձին-առանձին գումարային հատակացումներ արել, ինչը այլ բան չէ, քան «ատկատների» համար պարարտ հող ստեղծելը:
Մեկ այլ բացահայտում էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է արել՝ նկատելով, որ. «2013թ-ի բյուջեի քննարկմանը գիտեինք Եվրոմիության հետ քաղաքական ինտեգրման մասին, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մասին, և որ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեինք եվրոպական օրենսդրությանը և ուստի հասկանալի էր, որ 122 մլն դրամը հատկացվում է օրենսդրության և թարգմանական ծախսերի համար, ապա հիմա գիտենք, որ մենք Եվրոպական Միության հետ բացարձակապես չենք ասոցացվում, և երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ոչ թե եվրոպական օրենսդրությանը, այլ, ինչպես ասաց վարչապետը, Մաքսային միությանը։ Բայց այդ գումարը կրկին պահպանել նույն չափով, չե՞ք կարծում, որ արդարացված համամասնություն չէ»:
Այսինքն՝ ԵՄ-ի հետ օրենսդրական-թարգմանական խնդիրներ այլեւս չկան, սակայն նույն՝ 122 միլիոնի հատկացումը պահպանվել է:
Իրոք, տարօրինակ է: Մի՞թե մեր երկիրն այնքան հարուստ է, սոցիալական խնդիրներ այլեւս չկան, որ կառավարությունը որոշել է «ջրված բանի վրա» գումարային հատկացման չափը նույնությամբ պահպանել:
Մնում է սպասել ու տեսնել, թե հաջորդ տարվա ընթացքում իշխանական պաշտոնեական դասը ինչպես է ուտելու եւ բարեհաջող մարսելու այս գումարները:
Դե, վերջում էլ Սերժ Սարգսյանը հայտնվելու է կառավարությունում եւ մի քիչ ջղայնացած ասելու է՝ «Տիգրա՛ն, էս մասին մենք արդեն 6 տարի խոսում ենք…գլխից է պետք բռնել, գլխից»: Ու վերջ:
Ծրագրային «ատկատներ»

Կիմա Եղիազարյան