Լրահոս

25.07.2009 11:42


Օբաման անձամբ ներողություն է խնդրել ոստիկանից

Օբաման անձամբ ներողություն է խնդրել ոստիկանից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ափսոսում է Մասաչուսեթս նահանգի սպիտակամորթ ոստիկանին հասցեագրված խոսքերի համար։ Վերջինս ձերբակալել էր Հարվարդի համալսարանի սևամորթ պրոֆեսոր Հենրի Գեյթսին։ Գեյթսը չէր կարողացել բացել սեփական տան դուռն ու որոշել էր այն կոտրել։ Վերջինիս ձերբակալելու առիթով, Օբաման ասել էր, որ ոստիկանները հիմարություն են արել։ Իր հերթին ոստիկանների արհմիությունը ԱՄՆ նախագահից պահանջել էր ասվածի համար ներողություն խնդրել։ Օբաման անձամբ զանգահարել է սերժանտ Քրոուլին և ասել, որ զղջում է կատարվածի համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը