Լրահոս

03.11.2013 12:37


ՊՆ մամուլի խոսնակը «Կանազ» զինվորական հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

ՊՆ մամուլի խոսնակը «Կանազ» զինվորական հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպին։ Նա տեղեկացրել է, որ երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:

«Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,–գրել է նա։
Իսկ ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել են և այժմ գտնվում են հոսպիտալում.
«Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաև նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է»,–շնել է Ա. Հովհաննիսյանը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը