Լրահոս

04.11.2013 11:06


Կառուցվածքային փոփոխություններ դատախազության համակարգում

Կառուցվածքային փոփոխություններ դատախազության համակարգում

ՀՀ գլխավոր դատախազության համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, լուծարվել են քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և անձնակազմի բաժինները եւ տեղափոխվել դատախազության աշխատակազմ: Այսուհետ, քաղաքացիների գանգատներով և կադրերի նշանակմամբ կզբաղվի աշխատակազմը: Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը ևս լուծարվել է, որի փոխարեն ձևավորվել է բաժին, որը կշարունակի իրականացնել Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված այս գործառույթը: Իսկ մի քանի այլ մասնագիտական վարչությունների փոխարեն ձևավորվել են նոր վարչություններ` վերականգնելով ավելի քան 10 տարի առաջ գոյություն ունեցող տարանջատումը:

Մասնավորապես` ձևավորվել են հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարանում մեղադրանքը պաշտպանող վարչություններ, ևս մեկ այլ նորաստեղծ վարչություն հսկողություն կիրականացնի` հատկապես կարևոր գործերով քննություն իրականցնող քննիչների նկատմամբ: Նկատենք, որ մասնագիտական վարչություններն ընդհանրապես չեն վերացել. Որոշները պահպանվել են: Օրինակ` Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժինը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունը կշարունակեն գործել:
Գլխավոր դատախազությունից առայժմ պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը