Լրահոս

04.11.2013 11:54


Սահակաշվիլիի ներումն էլ չի օգնի Ախալային դուրս գալ բանտից

Սահակաշվիլիի ներումն էլ չի օգնի Ախալային դուրս գալ բանտից

Ինչպես տեղեկացրել էինք, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է ներում շնորհել այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային: Սահակաշվիլին Ախալայի դեմ ներկայացված մեղադրանքներն անհեթեթություն է համարում: Պարզվում է, սակայն, որ 3 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Ախալային անգամ Սահակաշվիլիի ներումը չի օգնի:

Փաստաբան Գեորգի Օնիանին «Грузия online»-ին ասել է, որ Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար Ախալայի խափանման միջոցն ընտրված է կալանքը, և նա բանտից դուրս գալ չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը