Լևոն Զուրաբյան. «Բյուջեի փողի թալանը 700 մլն դոլար է»
ԱԺ-ում շարունակվող 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի բյուջեի փողի թալանը 700 մլն դոլար է: Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ փողի ամենամեծ թալանը կատարվում է մինչև բյուջե մտնելը:
«Միջազգային կառույցների վերլուծությամբ՝ Հայաստանի նման երկրի համար հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պիտի լիներ 21%: Այդ դեպքում ՀՆԱ-բյուջեի ծավալը կկազմեր 3.6 մլրդ դոլար»,–ասել է Զուրաբյանը։
Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց, որ պետեկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 23%-ից ավելի է։
«Դա խելամիտ ցուցանիշ է: Թեեւ բյուջեի եկամուտները էկոնոմիկայի նախարարության լիազորություներից դուրս են, սակայն կարելի է արձանագրել որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,-ասել է նախարարը:

7or.am