Ն. Մարգարյան. «Արեյանի վրդովմունքը ոչ միայն անհիմն էր, այլև ոչ ադեկվատ»
Այն, որ մեր իշխանական համակարգում երկրում ստեղծված իրավիճակը ոչ ադեկվատ գնահատող մարդիկ կան, ոչ մեկի համար նորություն չէ: Եվ այսօր ստացանք դրա հերթական ապացույցը: Այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անչափ զայրացել է, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով այն մասին, որ Երևանում, առանց նորմերը հաշվի առնելու, համատարած շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, և ստանալով Արեյանից ԱՆՀԻՄՆ մեկնաբանություն, թե՝ «Պետք չէ նման հայտարարություններ անել», փորձել է բերել Վրաստանի օրինակը։ Արեյանը բորբոքվել է և հայտարարել. «Իմ մանկության երազանքը չէ, որ նմանվենք վրացուն։ Թող վրացի՛ն նմանվի մեզ: Սպանեցիք, էլի, Վրաստա՛ն, հա Վրաստա՛ն»: Հարգելի՛ս, եթե Դուք, ի պատասխան Մելքումյանի, անհիմն հայտարարություն եք անում, ինչի պատճառով Մելքումյանը ստիպված է որպես օրինակ բերել հարևան երկրի փորձը, ապա դա չի նշանակում, որ Մելքումյանը կոչ է անում նմանվել Վրաստանին: Մելքումյանն ընդամենը ցույց է տվել այլ երկրում գործող օրենքի և կարգի դրական կողմը, իսկ որպեսզի ձեզ ավելի մատչելի լինի, մարդը բերել է Վրաստանում գործող նորմերի օրինակը: Չէ, դե նա, իհարկե, կարող էր բերել նաև, ասենք, Նիդեռլանդների օրինակը: Բայց դա էական չէ, քանի որ կարևորն այստեղ ոչ թե կոնկրետ երկրի օրինակն է, այլ ԻՆՔՆԻՆ օրինակը, որը ռեալ կիրառում ունի այս կամ այն երկրում: Սա, կարծում եմ, պարզ տրամաբանություն է, և Արեյանի վրդովմունքը ոչ միայն անհիմն էր, այլև, մեղմ ասած, ոչ ադեկվատ: Թեև, իհարկե, հասկանալի է, որ ցանկացած դրական օրինակ այս իշխանությունների մոտ վրդովմունք է առաջացնում, քանի որ նրանք ունակ չեն լավ օրինակներով շարժվել, այլ միշտ վատին են ձգտում՝ առաջնորդվելով «Կարող էր լինել է՛լ ավելի վատ» տրամաբանությամբ:
Ն. Մարգարյան. «Արեյանի վրդովմունքը ոչ միայն անհիմն էր, այլև ոչ ադեկվատ»
Այն, որ մեր իշխանական համակարգում երկրում ստեղծված իրավիճակը ոչ ադեկվատ գնահատող մարդիկ կան, ոչ մեկի համար նորություն չէ: Եվ այսօր ստացանք դրա հերթական ապացույցը: Այսօր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անչափ զայրացել է, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով այն մասին, որ Երևանում, առանց նորմերը հաշվի առնելու, համատարած շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, և ստանալով Արեյանից ԱՆՀԻՄՆ մեկնաբանություն, թե՝ «Պետք չէ նման հայտարարություններ անել», փորձել է բերել Վրաստանի օրինակը։ Արեյանը բորբոքվել է և հայտարարել. «Իմ մանկության երազանքը չէ, որ նմանվենք վրացուն։ Թող վրացի՛ն նմանվի մեզ: Սպանեցիք, էլի, Վրաստա՛ն, հա Վրաստա՛ն»:
Հարգելի՛ս, եթե Դուք, ի պատասխան Մելքումյանի, անհիմն հայտարարություն եք անում, ինչի պատճառով Մելքումյանը ստիպված է որպես օրինակ բերել հարևան երկրի փորձը, ապա դա չի նշանակում, որ Մելքումյանը կոչ է անում նմանվել Վրաստանին: Մելքումյանն ընդամենը ցույց է տվել այլ երկրում գործող օրենքի և կարգի դրական կողմը, իսկ որպեսզի ձեզ ավելի մատչելի լինի, մարդը բերել է Վրաստանում գործող նորմերի օրինակը: Չէ, դե նա, իհարկե, կարող էր բերել նաև, ասենք, Նիդեռլանդների օրինակը: Բայց դա էական չէ, քանի որ կարևորն այստեղ ոչ թե կոնկրետ երկրի օրինակն է, այլ ԻՆՔՆԻՆ օրինակը, որը ռեալ կիրառում ունի այս կամ այն երկրում: Սա, կարծում եմ, պարզ տրամաբանություն է, և Արեյանի վրդովմունքը ոչ միայն անհիմն էր, այլև, մեղմ ասած, ոչ ադեկվատ: Թեև, իհարկե, հասկանալի է, որ ցանկացած դրական օրինակ այս իշխանությունների մոտ վրդովմունք է առաջացնում, քանի որ նրանք ունակ չեն լավ օրինակներով շարժվել, այլ միշտ վատին են ձգտում՝ առաջնորդվելով «Կարող էր լինել է՛լ ավելի վատ» տրամաբանությամբ:
Նինա Մարգարյան