Լրահոս

04.11.2013 14:36


Մուրսիի դատավարությունն ընդհատվել է. նա հրաժարվել է ամբաստանյալների համազգեստը կրել

Մուրսիի դատավարությունն ընդհատվել է. նա հրաժարվել է ամբաստանյալների համազգեստը կրել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով այսօր մեկնարկած դատավարությունն ընդհատվել է։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Մուրսին դատարան է գնացել կոստյումով։

Բանն այն է, որ եգիպտական օրենքների համաձայն՝ ամբաստանյալները դատական նիստի ժամանակ պետք է հատուկ համազգեստ կրեն. ցմահ ազատազրկման դատապարտվածները՝ կարմիր, կրկնակի դատապարտվածները՝ նարնջագույն, իսկ ամբաստանյալի աթոռին առաջին անգամ հայտնվածները՝ սպիտակ հագուստ։

2012թ. հենց այդպիսի սպիտակ համազգեստով են եղել Մուբարաքի կողմնակիցները։ Ճիշտ է, անձա՛մբ Մուբարաքը դատարան էր գնում սովորական կոստյումով։

Ի դեպ, Մուրսիին դատարան են տարել ռազմական ուղղաթիռով։ Կահիրեում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը