Լրահոս

25.07.2009 14:15


Արմեն Մազմանյան. «Ի՞նչ անենք, բռնենք վարչապետի ոտքից, կախե՞նք»։ Կամ. «Աֆրիկացիներից ինչո՞վ ենք առավել, որ սովի չմատնվեք»

Արմեն Մազմանյան. «Ի՞նչ անենք, բռնենք վարչապետի ոտքից, կախե՞նք»։ Կամ. «Աֆրիկացիներից ինչո՞վ ենք առավել, որ սովի չմատնվեք»

-Ես տնտեսագետ չեմ, չեմ սիրում գնահատականներ տալ գինեկոլոգիայի, տիեզերագնացության մասին՝ չլինելով դրա մասնագետը,-ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գնահատական է տալիս իրողությանը, որ Հայաստանում արձանագրվել է 16,3 % տնտեսության անկում։ Այդուհանդերձ, «մասնագետ» չլինելով հանդերձ՝ Մազմանյանը տվել է  գնահատականներ.

-Որպես քաղաքացի, հասկանում եմ, մի քիչ էլ զարմացած եմ, որ լինելով բլոկադայի մեջ, միայն օդային կոմունիկացիա ունենալով՝ կարող էր լինել և ավելի վատ։ Կներեք ինձ։ Աֆրիկայում ռեցեսիան 3 միլիոնով սով է առաջացրել։ Մի ամբողջ ազգ միանգամից դարձել է աղքատ բոմժ։ Չկարծեք, թե մենք իրենցից առավել ենք, ունենք տնտեսություն, «զավոդ» և հումք։ Այնուհանդերձ, որպես արդյունք, բանկային տնտեսական ռազմավարությունը, որ այսպես ենք պրծնում աշխարհի ճգնաժամից, նորմալ է։ Վստահաբար ասում եմ, որ նորմալ է։

«7օր»-ի թղթակիցը բանախոսին հիշեցրել է, որ ընդամենը ամիսներ առաջ ՀՀ վարչապետը բարձր ամբիոններից հայտարարում էր, թե ճգնաժամը մեզ չի սպառնում, և այն «մեր կողքով կանցնի»։

-Վատ PR միտք չի վարչապետի կողմից ասած, բայց չի ստացվել, ի՞նչ անենք։ Բռնենք վարչապետի ոտքից, կախե՞նք։ Կարող էր 100 տոկոս անկում լինել, 16,5  է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը