Լրահոս

05.11.2013 01:33


Ռուսաստանի Կիրովի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ

Ռուսաստանի Կիրովի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ

Նոյեմբերի 4-ին, ժամը 07.00-ին Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈՒազ»-ից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի` ծնված 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի` ծնված 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:
Ըստ նախնական տվյալների ՃՏՊ-ի մեղավոր է հանդիսանում «ՈՒազ»-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց ուղի:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները:
Դեպքի մանրամասները ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը