Լրահոս

05.11.2013 12:01


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գալիս են Սերժ Սարգսյանի պատասխանը ստանալու

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գալիս են Սերժ Սարգսյանի պատասխանը ստանալու

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանում են Երևան։ Նախատեսված են նրանց հանդիպումները Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նշենք, որ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը երեկ Բաքվում հայտարարել էր, որ Իլհամ Ալիևը համաձայնվել է հանդիպել Հայաստանի նախագահի հետ։ Այդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ:

Այժմ համանախագահները պետք է ստանան Սերժ Սարգսյանի պատասխանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ հայտարարել է, որ Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է ստեղծվել:

«Եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»,- ասել է ամերիկացի համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուսաստանցի և ամերիկացի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը Բաքու էին այցելել նոյեմբերի 4-ին։ Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը