Աշխարհ

05.11.2013 14:10


Իսլամ Քարիմովը՝ Կենտրոնական Ասիայի ամենախորամանկ նախագահ

Իսլամ Քարիմովը՝ Կենտրոնական Ասիայի ամենախորամանկ նախագահ

Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Քարիմովը ճանաչվել է Կենտրոնական Ասիայի ամենախորամանկ նախագահ։ «Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել CA-News–ի կազմակերպած սոցհարցման մասնակիցների մեծ մասը։ Ավելի քան 6500 հարցվածների կեսից ավելին՝ 3300–ը, իր ձայնը տվել է Քարիմովին։ Երկրորդ «պատվավոր» հորիզոնականում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Պակաս խորամանկ է համարվել Կիրգիզիայի առաջնորդ Ալմազբեկ Աթամբաևը՝ հայտնվելով երրորդ տեղում։ Հարցվածների 10%–ն իր ձայնը տվել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Դե, իսկ Կենտրոնական Ասիայի ամենապարզասիրտ առաջնորդի կոչմանն է արժանացել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը։

Հիշեցնենք, որ Իսլամ Քարիմովն Ուզբեկստանի նախագահի աթոռը զբաղեցնում է 1991–ից։

Այս խորագրի վերջին նյութերը