«Ստացվում է՝ ՀՀԿ-ական թեկնածուն կոչ է անում Արարատ քաղաքում սահմանել հակաժողովրդավարական ռեժիմ»
Երեկ Արարատում հանդիպեցի մեր մրցակից թեկնածուի նախընտրական բուկլետի հետևյալ դրույթին. ի դեպ, գրված էր առաջին տողում: Մեջբերում եմ՝ «Արարատ քաղաքում նախկինում եղած հիմնարկ-ձեռնարկությունները հետ վերադարձնել Արարատ քաղաք»։ Այս ամենից առաջանում են բազում հարցեր. 1. Ո՞ր քաղաքին են պատկանում Արարատի հիմնարկները կամ ձեռնարկությունները, եթե ոչ Արարատին: 2. Ո՞ր քաղաքից կամ ումի՞ց պետք է հետ վերցնել այդ ձեռնարկությունները։ 3. Ստացվում է, որ Արարատ քաղաքի ՀՀԿ-ական թեկնածուն կա՛մ տեղյակ չէ, որ Հայաստանում առկա են շուկայական հարաբերություններ և մասնավոր ձեռնարկություններ, որոնք այդ քաղաքից ոչ մի տեղ չեն գնացել, կա՛մ կոչ է անում Արարատ քաղաքում սահմանել հակաժողովրդավարական ռեժիմ, որը կարող է հիմնարկ ձեռնարկություններ խլել և պետականացնել: Ավելորդ մեկնաբանություններից զերծ մնալով՝ մնացյալը թողնում եմ 21-րդ դարում ապրող Հայաստանի քաղաքացիների քննարկմանը:
«Ստացվում է՝ ՀՀԿ-ական թեկնածուն կոչ է անում Արարատ քաղաքում սահմանել հակաժողովրդավարական ռեժիմ»
Երեկ Արարատում հանդիպեցի մեր մրցակից թեկնածուի նախընտրական բուկլետի հետևյալ դրույթին. ի դեպ, գրված էր առաջին տողում:
Մեջբերում եմ՝ «Արարատ քաղաքում նախկինում եղած հիմնարկ-ձեռնարկությունները հետ վերադարձնել Արարատ քաղաք»։
Այս ամենից առաջանում են բազում հարցեր.
1. Ո՞ր քաղաքին են պատկանում Արարատի հիմնարկները կամ ձեռնարկությունները, եթե ոչ Արարատին:
2. Ո՞ր քաղաքից կամ ումի՞ց պետք է հետ վերցնել այդ ձեռնարկությունները։
3. Ստացվում է, որ Արարատ քաղաքի ՀՀԿ-ական թեկնածուն կա՛մ տեղյակ չէ, որ Հայաստանում առկա են շուկայական հարաբերություններ և մասնավոր ձեռնարկություններ, որոնք այդ քաղաքից ոչ մի տեղ չեն գնացել, կա՛մ կոչ է անում Արարատ քաղաքում սահմանել հակաժողովրդավարական ռեժիմ, որը կարող է հիմնարկ ձեռնարկություններ խլել և պետականացնել: Ավելորդ մեկնաբանություններից զերծ մնալով՝ մնացյալը թողնում եմ 21-րդ դարում ապրող Հայաստանի քաղաքացիների քննարկմանը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից