Լրահոս

05.11.2013 12:11


Վոլոդյա Ավետիսյանի որդին նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում

Վոլոդյա Ավետիսյանի որդին նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում

Սոցիալական պահանջներով ամիսներ շարունակ նստացույց անցկացրած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, երեկվանից նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նա դատապարտում է ՀՀ իշխանությունների գործունեությունը եւ նկատառումները՝ ամեն կերպ հասնել նրան, որ Վ. Ավետիսյանը ազատ չարձակվի:

«Մեր պահանջն է նախ ազատ արձակել ազատամարտիկ Վ. Ավետիսյանին, որը անազատության մեջ է գտնվում իր պայքարի համար եւ առանց որեւէ հիմքի, եւ հետո ես էլ միացել եմ ազատամարտիկներին, եւ պահանջում ենք այն, ինչ հայրս ամիսներ շարունակ, որ մարդկային վերաբերմունք ցույց տան ազատամարտիկներին, դադարեցնեն նրանց նկատմամբ հետապնդումները, եւ արժանապատիվ կյանք ապահովեն»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վ. Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը:

Նա հայտարարեց, որ նստացույց իրականացնող ազատամարտիկների թիվը ներկայումս անցնում է 30-ը:

«Մի մասը միայն ցերեկն են նստում, մի մասը` ամբողջ օրը, նաեւ գիշերը, մեր նպատակն է հասնել մեր պահանջների իրականացմանը: Առաջին երեք օրը հայտարարել ենք նստացույց, որից հետո կսկսենք երթեր եւ ցույցեր, անցնելու ենք կոնկրետ գործողությունների»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում կալանավորված ազատամարտիկի որդին՝ Նորայր Ավետիսյանը, փաստեց, որ իրենք լավ գիտեն՝ նոր մեղադրանք առաջարկվեց Վ. Ավետիսյանի նկատմամբ այն բանի համար, որ նրան համաներմամբ ազատ չարձակեն:

Մանրամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը