Լրահոս

05.11.2013 12:54


«Պարզվում է՝ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նորանշանակ մարզպետը»

«Պարզվում է՝ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նորանշանակ մարզպետը»

էսօր մի քանի թերթերում հանդիպեցի կիրակի օրը կայանալիք Արարատի քաղաքապետի ընտրությունների մասին նորությունների: Պարզվում է, որ իրականում Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Բա էլ ուրիշ ինչպե՞ս բացատրես այն փաստը, որ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետում ոչ թե վերջինիս ծրագրային դրույթներն են ներկայացված կամ գոնե արած գործերը, այլ Գրիգորյան եղբայրների «աննախադեպ» բարեգործությունները: Արամայիս Գրիգորյանն Արարատի քաղաքացիների երեսովն է տալիս այն, որ, ասենք, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել են սննդի տեսքով, օժանդակել են քաղաքացիներին տոնական օրերին, ֆինանսական օգնություն են տվել դպրոցներին մարտի 8-ի և վերջին զանգի կապակցությամբ, ցանկացողներին, իբր թե, աշխատանքով են ապահովել: Ու էս ամենը քիչ է, մի հատ էլ քաղաքային բյուջեի հաշվին իրականացրած բոլոր գործերը` ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի նորոգում և այլն, վերագրում են իրենց «մեծահոգությանը»:
Հիմա Արամայիս Գրիգորյանին հարց եմ տալիս` «ա լյա» Սերժ Սարգսյան. արածդ «աննախադեպ» բարեգործությունը երեսով ես տալիս, որ ի՞նչ անես:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը