Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է: Ի պատասխան iLur.am-ի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում օրինականությունը վերականգնելու համար, հայտարարեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հ. Ռոստոմյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված են, թե ինչպիսի խախտումների պատճառով Օլիմպիական կոմիտեն չի ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Այս խնդիրը գտնվում է ընթացակարգային փուլում: Այդ պահից սկսած` Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում վոլեյբոլի ֆեդերացիայի խնդրով: Այդ հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է», - նշեց խոսնակը:
Իվետա Տոնոյան. «Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգում չէ»
Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է: Ի պատասխան iLur.am-ի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում օրինականությունը վերականգնելու համար, հայտարարեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հ. Ռոստոմյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված են, թե ինչպիսի խախտումների պատճառով Օլիմպիական կոմիտեն չի ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Այս խնդիրը գտնվում է ընթացակարգային փուլում: Այդ պահից սկսած` Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում վոլեյբոլի ֆեդերացիայի խնդրով: Այդ հարցը Ծառուկյանի օրակարգից այլևս բացակայում է», - նշեց խոսնակը:
Աղբյուրը՝ ilur.am