Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է Վարդան Օսկանյանին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը: Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: