Հայկ Ալումյան. «Տեղի է ունեցել սառնասրտորեն կատարված սպանություն» (տեսանյութ)
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (հայտնի Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, քրեական հետապնդումից ազատելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կայացրած որոշման կապակցությամբ:
Հայկ Ալումյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքով՝ այս գործողությունները նախապես ծրագրված են, սակայն իր պաշտպանյալի տեսանկյունից որևէ իրավունք չեն սահմանափակում և խոչընդոտ չեն հանդիսանում, ավելին՝ երեք բողոքները մեկ վարույթում քննելը ավելի նպատակահարմար է: Անդրադառնալով քննիչի հայտարարությանը, որում, մասնավորապես, Ա. Ղազարյանը պնդում է, որ իրավունք չունի տրամադրելու նախաքննության նյութերը, փաստաբան Ալումյանը նշեց.
«Բացարձակ անտրամաբանական և օրենքից չբխող արտահայտություն է և հետապնդում է միայն մեկ նպատակ՝ պարտակել գործի այն նյութերը, որոնք ակնհայտորեն վկայում են, որ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից տեղի է ունեցել ոչ թե պաշտպանություն, այլ սառնասրտորեն կատարված սպանություն: