Լրահոս

05.11.2013 16:42


«Արարատի քաղաքապետի ընտրություններն ընդգծված քաղաքական ուղղվածություն ունեն»

«Արարատի քաղաքապետի ընտրություններն ընդգծված քաղաքական ուղղվածություն ունեն»

Որքան մոտենում են Արարատի քաղաքապետի ընտրությունները, այնքան կրքերն ավելի են թեժանում: Իշխանական կողմը, ինչպես միշտ, իր դերում է՝ տոտալ կեղծիքների դրոշակակիր: Իշխանական թևն, ունենալով զրոյական լեգիտիմություն և մաքսիմալ վախ՝ կորցնելու իշխանությունը, ՏԻՄ մակարդակում էլ է տոկոս խփելով զբաղվում: Ամեն կերպ փորձում է խոչընդոտել ԲՀԿ թեկնածուի ընտրարշավը: Այս ամենը ակնհայտ խոսում է այն մասին, որ Արարատի քաղաքապետի ընտրություններն առավել քան երբևէ ընդգծված քաղաքական ուղղվածություն ունեն: Հիշենք Իջևանի դեպքերը: Արարատում արդար ընտրությունների կազմակերպումը ոչ միայն ՏԻՄ մակարդակում անցկացվող ընտրություններում մեծ ձեռքբերում կլինի, այլ նաև համապետական մակարդակում:
Արարատի ու հարակից գյուղերի ու համայնքների բնակիչներն էլ պետք է հասկանան, որ իրենց բարձր քաղաքացիական գիտակցությունից է կախված նաև արդար ընտրությունների կազմակերպումն ու ամբողջ ընտրական գործընթացը: Ասենք, բավականին աննորմալ երևույթ է ու շատ ծիծաղելի, երբ Արարատում գրանցվողների մեծ հոսք է սկսվում անմիջապես ընտրություններից առաջ:

Հ. Գ. Վերջին իշխանական բոցերի մասին էլ լռում եմ: Միայն ՀՀԿ-ի մտքով կանցներ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ին Արարատում տոնական միջոցառում կազմակերպել: Լավ է՝ վերջին պահին չեղյալ հայտարարեցին, չնայած դա էլ չփրկեց իրենց խայտառակությունից ու ծաղրի առարկա դառնալուց:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը