Լրահոս

25.07.2009 16:06


Ներկակայացել է մեղայականով

Հուլիսի 23-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում կրակոցի ձայներ են լսվում:
Նույն օրը, ժամը 17.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթերի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Կարեն Բ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով Կարեն Բ.-ի վրա կրակել և նշված վնասվածքները պատճառել է 1970 թ. ծնված, նախկինում դատված Արսեն Գ.-ն:
Հուլիսի 24-ին Արսեն Գ.-ն մեղայականով ներկայացել է բաժին և ներկայացրել 9 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի ատրճանակ՝ մեկ պահունակով՝ առանց փամփուշտների:
Արսեն Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը