Շանթ Հարությունյանի «սպոնտան» «հեղափոխությունը» մի տեսակ շփոթեցրեց հանրության ակտիվ շրջանակներին:
Սովոր էինք, որ ամեն օր պետք է լսենք փակ շուկայի դիմաց «պայքարող» դեղին ու կարմիր գլխարկավոր մարդկանց ու նաև կենդանիներին, ամեն օր պետք է տեղեկություներ տարածվեն «Կոմիտաս 5»-ից, Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անողների եւ այլնի մասին:
Այս խաղաղ ակցիաներից, որոնց մասնակիցներն արդեն սպառել են իրենց՝ այլեւս սպասելիք չկար: Համենայն դեպս, այդ առանձին «նախաձեռնությունները» սկսել ու շարունակելու էին գործել այսպես ասած՝ «մի լարի» վրա եւ նրանցից ինչ-որ կտրուկ գործողություններ ակնկալելը անմտություն է:
Եվ հանկարծ Շանթն իր նախաձեռնած «Դիմակներով երթի» մասնակիցների հետ «պայթեցնում» է մայրաքաղաքի կենտրոնը՝ ստիպելով նիրհող հանրությանը մի փոքր ցնցել:
Մարդը երդվել էր հեղափոխություն անել, սակայն դրան ոչ ոք չէր հավատում:
Դե, ասենք՝ մտածում էինք, որ «Ես սկսում եմ հեղափոխություն» ակցիայից հետո մնալու է հարբուխ եւ մոտ 100 հարցազրույց:
Այսինքն՝ անիմաստ նստացույցը շարունակելու է եւ վերջում էլ գնալու է տուն՝ համախոհների անհրաժեշտ քանակություն չունենալու պատճառով:
Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ «հեղափոխությունը» հասունանալու է շատ արագ, սկսած նստացույցից ընդամենը օրեր անց:
Սակայն, պարզվեց՝ Շանթը լրջորեն է տրամադրված, հատկապես դեպի Բաղրամյան 26-ի մատույցները հասնելու եւ նախագահական պալատը բենզինի շշերով «պայթեցնելու» համար, քանզի այլեւս չի ուզում ապրել այս «փչացած» իրականության մեջ եւ հանդուրժել այս «բ..ական իշխանություններին»:
Այսօր երթն սկսելուց առաջ հենց այդպես էլ հայտարարեց: Եվ ընդհանրապես, կարճ ու զայրացկոտ ելույթում Շանթն իրեն այնպես դրսեւորեց, ասես՝ մեր դիմաց «մահապարտ» է կանգնած:
Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած «մարտական գործողություններից» հետո, ինչն ավարտվեց Շանթին եւ բազմաթիվ շանթականներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու փաստով՝ համացանցում սկսվեց մեկնաբանությունների եւ գնահատականների հեղեղ:
Մարդիկ բաժանվեցին երկու մասին. մի մասը ողջունում եւ ծափահարում է Շանթին, իսկ մյուսը մասը կատարվածը «իշխանության պրոեկտ», «թատրոն» ու «դիմակահանդես» է համարում:
Որ այլեւս ոչ մի բանի չենք հավատում՝ դա, ցավոք, իրողություն է, սակայն դժվար է նաեւ կասկածել «ռոմանտիզմով» համակված Շանթի մղումներին, ով ցանկանում է օր առաջ «գրողի ծոցն ուղարկել» այս իշխանություններին:
Ինչեւէ, նաեւ սադրիչների ջանքերով Շանթի «բլից-հեղափոխության» փորձը տապալվեց, իսկ իշխանություններն էլ եւ հատկապես Սերժ Սարգսյանը մնացին իրենց տեղում:
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Բոլորը կմնան իրենց տեղում, իսկ դուք կգնաք աշխատանքային գաղութ»:
«Բլից–հեղափոխության» խրոնիկան

Կիմա Եղիազարյան