Լրահոս

06.11.2013 10:04


Նոյեմբերի 12-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Նոյեմբերի 12-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
2013 թվականի նոյեմբերի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 130-րդ կմ (Մայիսյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 2 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը