Լրահոս

06.11.2013 10:32


Առաջիկա 30 րոպեների ընթացքում բերման ենթարկվածների անունները կհրապարկվեն

Առաջիկա 30 րոպեների ընթացքում բերման ենթարկվածների անունները կհրապարկվեն

Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին Ազատության հրապարակից դեպի ՀՀ նախագահի նստավայր Գայ Ֆոքսի դիմակներներով «Անոնիմուսների երթի» մեկնարկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունից պնդում են, որ Մաշտոցի պողոտայում երթի մասնակիցները գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով պայթեցրել դրանք:

Բերման է ենթարկվել 37 անձ։ Նրանց մի մասը դեռ շարունակում են պահել ոստիկանությունում։

Սակայն, մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե անձամբ երթի կազմակերպիչ Շանթ Հարությունյանը ոստիկանության ո՞ր բաժնում է։

«7օր»–ի հարցին ի պատասխան, ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ առաջիկա 30 րոպեների ընթացքում ոստիկանության պաշտոնական հայքում տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին մանրամասն տեղեկատվություն կտեղադրվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը