Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում այսօր Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ իտալական «Նապոլին», առաջին երեք տուրերից հետո ունեն վեցական միավոր: Խաղի կարևորությունն ինքնին հասկանալի է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Լոնդոնում, այս թիմերի միջև կայացած մրցավեճում «Բորուսիան» հաղթեց 2:1։ Խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23.45-ին։
Այսօր՝ «Բորուսիա»-«Արսենալ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում այսօր Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
Հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ իտալական «Նապոլին», առաջին երեք տուրերից հետո ունեն վեցական միավոր: Խաղի կարևորությունն ինքնին հասկանալի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Լոնդոնում, այս թիմերի միջև կայացած մրցավեճում «Բորուսիան» հաղթեց 2:1։ Խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23.45-ին։