Տնտեսական

06.11.2013 12:59


Կառավարության հերթական ձախողումը. 2013թ. բյուջեի կատարողականը բացասական է լինելու

Կառավարության հերթական ձախողումը. 2013թ. բյուջեի կատարողականը բացասական է լինելու

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտնել է, որ հաշվի առնելով այս տարվա տնտեսական աճի ցածր ցուցանիշը և բարձր գնաճը՝ 2013թբյուջեի կատարողականը բացասական է լինելու։ Տնտեսական աճը կկազմի 4.1 տոկոս՝ 7.1 տոկոսի փոխարեն։

Ինչ վերաբերում է գալիք տարվա բյուջեին, ապա եկամուտների ցուցանիշը կազմելու է 1 134 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 244 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 210 մլրդ դրամ։

«Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի առաջնահերթություններ են սահմանվել սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտները»,–ասել է բանախոսը։

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ Գ․Մինասյանը նշել է, որ ամենաբարձր աշխատավարձը տրվելու է ՀՀ նախագահին, ամենացածր աշխատավարձը՝ քաղծառայողին։

Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական ցուցանիշներին, Գ․Մինասյանն ասաց, որ գնաճի բարձր մակարդակը պայմանավորված է էներգակիրների գների աճով. «Եթե դա չլիներ, ապա մենք տեղավորվելու էինք»։

Իսկ Հայաստանի տնտեսական աճի դանդաղումը ՀՀԿ պատգամավորը սովորականի պես պայմանավորեց մեր արտաքին գործոններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը