Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը։ Այն կազմակերպել էր «Անատոլու Քյուլթուր»կենտրոնի ղեկավար Օսման Քավալան` համագործակցությամբ «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանի։
«Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ։ Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններ` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին։ Կարծում եմ` թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից»,- ասել է Հակոբյանը։
Թաթուլ Հակոբյանի երկու շնորհանդեսը` Ստամբուլում