Լրահոս

25.07.2009 16:38


Ո՞ւմ պատվերն է կատարում Իշխան Զաքարյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Իշխան Զաքարյանը

-Ես հաստատապես հայտարարում եմ, և թատրոնների ու կինոյի մասով հետաքրքրվել եմ. ամբողջը  մակերեսային, անգրագետ, պոպուլյար, պատվիրված «ատակա» է մշակույթի նախարարության ու նախարարի վրա։ Բյուջեից այդ գումարները փոխանցվել են, սակայն դրանք ոչ ոք չի կերել,-այսպես է պարզաբանել Արմեն Մազմանյանը՝ մշակույթի նախարարության վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը։ -Պարո՛ն Իշխան Զաքարյան և այլք, դուք ե՞րբ եք թատրոն գնում, որ իմանաք։ Ուր մնաց՝ Ձեր փորձագետները։

Երբ Ա. Մազմանյանը Իշխան Զաքարյանին մեղադրել է պատվել կատարելու մեջ, լրագրողները փորձել են ճշտել, թե ո՞ւմ պատվերն է նա կատարում։

-Այդ հետախուզության ծառայությունը չունեմ, ու ժամանակը չունեմ հոտոտելու Իշխանի հետքերը և իմանալու, թե ում պատվերն է նա կատարում։ Ես ուղղակի տեսնում եմ, որ սա քաղաքական շոու է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը