Լրահոս

06.11.2013 14:16


ՊՆ մամուլի խոսնակ. «Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում»

ՊՆ մամուլի խոսնակ. «Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում»

Տեղեկացա, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է պահանջել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթին տրված հարցազրույցի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշպանության նախարարին իր աշխատակազմը ըստ երևույթին պատշաճ կերպով չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի , ինչպես նաև 2010թ. օգոստոսին ՀՀ-ում ՌԴ ռազմական բազային մասին ստորագրված թիվ 5 արձանագրության վերաբերյալ:
Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը