Լրահոս

06.11.2013 14:42


Վրաստանում ամենավտանգավոր հանցագործներին կտեղափոխեն հատուկ բանտ՝ ուժեղացված ռեժիմով

Վրաստանում  ամենավտանգավոր հանցագործներին կտեղափոխեն հատուկ բանտ՝ ուժեղացված ռեժիմով

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Վրաստանում ամենավտանգավոր հանցագործներին կտեղափոխեն մեկ հատուկ բանտ՝ ուժեղացված ռեժիմով։ Այս մասին հայտարարել է պատժիչ գործողությունների իրականացմամբ զբաղվող, վրացի նախարար Սոզար Սուբարին։ Վերջինս առաջարկել է Վրաստանի ուղղիչ գաղութները բաժանել 4 մասի: Քրեական հեղինակությունները կպահվեն առանձնակի խստությամբ պատժախցերում և զրկված կլինեն հարազատների հետ տեսակցելու հնարավորությունից: Այն գաղութներում, որտեղ ռեժիմը կլինի թեթև, հանցագործներին թույլ կտրվի տեսակցություններ ունենալ հարազատների հետ և նույնիսկ կարճաժամկետ ազատ արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը