Ազատամարտիկ. «Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի միակ մեղավորն այսօրվա համակարգն է»
Այսօրվա ասուլիսին ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն, անդրադառնալով երեկ Շանթ Հարությունյանի մասնակցությամբ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց, որ «իշխանությունն է այսօր մեզ դարձնում Շանթ»։
Բանախոսն ընդգծեց, որ Շանթ Հարությունյանի մտադրության մասին տեղյակ էին բոլորը, այդ թվում՝ իշխանությունը։
«Շանթը որևէ քայլ գաղտնի չէր անում, բացահայտ ասում էր, թե ինչ է անելու։ Գնաց ու արեց: Գնդապետ Վալերի Օսիպյանին Շանթն ասում էր, որ գնալու են, պայթեցնելու են... Օսիպյանն իր գործողություններով դրան դրդեց։ Շանթը ցույց տվեց նաև պայթուցիկները, այդ բահի պոչերն էլ դարսված էին Օսիպյանի առջև, ինչո՞ւ նա չկանխեց այդ ամենը»,- նշել է ազատամարտիկը։ Ըստ նրա՝ երեկ ոստիկանությունն իրեն բավականին կոռեկտ պահեց՝ ընդգծելով, որ նրանք նախապատրաստված էին, քանի որ ոստիկանական մեքենաները Ազատության հրապարակից մի փոքր հեռու էին կանգնած։
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ազատամարտիկ Ասլան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ տեղի ունեցածի միակ մեղավորն՝ այսօրվա համակարգն է։ «Երեկվա երևույթը բոլորիս համար էլ հաճելի չէ, բայց շատ ավելի կարևոր է ոչ թե դեպքը, այլ այդ դեպքի դրդապատճառը: Մեղավորը միանշանակ Շանթը չէ, ոստիկանությունը չէ, այլ այսօրվա համակարգն է, որը երկիրն այն վիճակի է հասցրել, որ մարդիկ կամ դիմում են արտագաղթի, կամ նման քայլեր են անում»,–ասել է Գրիգորյանը։

7or.am