Լրահոս

06.11.2013 15:12


ԵՄ խորհրդատվական խումբը հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը

ԵՄ խորհրդատվական խումբը հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը

2013թ. նոյեմբերի 06-ին տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը:

ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների և իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:

Բացերը դեռևս շարունակվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում: Հաշվետվության մեջ առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ ԵՄ և միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հաշվետվության մասին ասել է. «Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ»։

Այս խորագրի վերջին նյութերը