Լրահոս

06.11.2013 16:09


Ձերբակալման պահին հետախուզվողը փորձել է դիմել փախուստի

Ձերբակալման պահին հետախուզվողը փորձել է դիմել փախուստի
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):
Խափանման միջոցը` կալանք:
Ձերբակալման պահին Արտակ Կ.-ն փորձել է դիմել փախուստի, որի ժամանակ վայր է ընկել և ոտքի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը