Լրահոս

06.11.2013 17:06


Տեղի կունենա ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ

Տեղի կունենա ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում (հասցեն`Նալբանդյան փող., 4/1 շենք) տեղի կունենա Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց` 1. տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և հասարակության զարգացման հայեցակարգի քննարկումը, 2. հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումը:
Օրակարգի առաջին հարցը կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը:
Նիստը կվարի Հանրային խորհրդի անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը