Լրահոս

06.11.2013 17:31


Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել քիթը չմտցնել ղարաբաղյան հակամարտության մեջ

Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել քիթը չմտցնել ղարաբաղյան հակամարտության մեջ

«Նովոստի–Արմենիա» գործակալության հաղորդմամբ՝ հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը Երևանում հանձնաժողովի 23–րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խորհուրդ է տվել իր գործերով զբաղվել, ոչ թե քիթը մտցնել ղարաբաղյան հակամարտության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միության մեջ ընդգրկելիս անհրաժեշտ է հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ, քանի որ, նրա խոսքերով, բոլորը լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չի լուծվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը։

Այս խորագրի վերջին նյութերը