Լրահոս

07.11.2013 00:34


Հրաժեշտ` նոր հանդիպման ակնկալիքով

Հրաժեշտ` նոր հանդիպման ակնկալիքով

«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին կայացավ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս¦ ծրագրի փակումը: Ի հիշատակ ՀՀ ժողավրդական դերասան Սոս Սարգսյանի` երեկոն սկսվեց Վարպետին նվիրված ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը իր եզրափակիչ խոսքում, նշեց, որ ավանդաբար կինոտոնը եզրափակվում է գրախոսականների մրցույթի ամփոփումով, սակայն այս տարի կամփոփվեն նաեւ առաջին անգամ անցկացված կինոմրցույթի արդյունքները:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքերով, արդեն չորրորդ անգամ հայկական հին ու նոր կինոն շրջեց ամբողջ Հայաստանով մեծ ու փոքր, հեռավոր ու մոտ, սահմանմերձ ու քաղաքային բնակավայրերում պարգեւելով մեծերին ու մանուկներին ուրախության պահեր: Առաջին տարիներին ծրագրում տեղ գտած դժվարությունները այլեւս հաղթահարված են: «Կինոաշունը» այլեւս կայացած եւ սպասված է հանրության շրջանում: Իսկ այն խնդիրը , որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում` կինոն տարածել եւ հասանելի դարձնել հանությանը`արդեն իրականություն է:

Կինոծրագրի հաջորդ կարեւոր խնդիրը` երիտասարդության շրջանում կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, ինչը աստիճանաբար սկսում է արդյունքներ գրանցել. արդեն 4-րդ անգամ անցկացվող գրախոսակաների մրցույթի արդյունքում սկսվել է ձեւավորվել կինոքննադատների նոր սերունդ, որոնք մի քանի տարի հետո վստահաբար իրենց տեղը կունենան հայկական կինոհարթակում: Դրա վկայությունը ոչ միայն ստացված գրախոսականների քանակն է, այլ նաեւ որակը, որն էապես տարբերվում է առաջին եւ երկրոդ տարիներից:

Այս տարի առաջին անգամ «Կինոաշունը» շրջանակներում անցկացվեց կինոմրցույթ: Այս նախաձեռնությունը եւս նախորդների պես միտված է կինոարտադրության զարգացմանն ու կինոյի տարծման նվիրական գործին:

Գրախոսականների մրցույթի համար ներկայացված 17 աշխատանքներից երեքը` ժյուրիի որոշմամբ չի դիտարկվել, քանի որ սահմանված ժամկետից ուշ էին ներկայցված: Նախորդ տարիների պես 1-ին մրցանակ չընտրվեց: 2-րդ մրցանակը շնորհվեց Մարիա Թոքմաջյանի «Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ» աշխատանքին ( գրված Մ.Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի համար): 3-րդ մրցանակը կիսվեց Ջուլիետա Տոնականյանի «Մաեստրոյի «Վեցերորդ պատվիրանի»»փոխարեն» (գրված Վ.Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի համար) եւ Արփինե Փաշայանի «Ունայնության քամի» աշխատանքների միջեւ (գրված Հ.Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար):«Երեւանն իմ քաղաքն է¦ կինոմրցույթին ներկայցված 7 ֆիլմից ընտրվեց Նարե Գալստյանի «Երեւան ջան» աշխատանքը:

«Կինոաշունը» ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ հանրությանը: Հաջորդ` 5-րդ հոբելյանական «Կինոաշունը» կունենա նոր բաղադրիչներ, իսկ մեկնարկը հաստատապես կտրվի Արցախ աշխարհից:

Այս խորագրի վերջին նյութերը