Գյումրեցի երկրապահ. «Իշխանափոխություն՝ մինչև տարեվերջ»
Լեռանյին Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս բարդ իրավիճակից գյումրեցի ընդդիմադիրները մեկ ելք են տեսնում՝ իշխանափոխություն, այն էլ՝ շատ մոտ ժամանակահատվածում։ Այլապես, նրանց կարծիքով, հայկական պետականությունը կանգնելու է գրեթե կործաման եզրին:
Հայաստանի Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Աշոտ Զաքարյանը Լեռանյին Ղարաբաղի բանակացային ներկայիս գործընթացը հայկական կողմի համար համարում է տապալված. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն այնքան են փչացրել, որ հիմա խնդրի քիչ թե շատ հայանպաստ լուծում ակնկալելը հեքիաթ է, նման բան հնարավոր չէ»:
«7օր»-ի՝ «Այդ դեպքում՝ Դուք ինչպիսի՞ ելքեր եք տեսնում ստեղծված իրավիճակից» հարցին Ա. Զաքարյանը պատասխանել է.
-Իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը արտահերթ նախագահական և պառլամենտական ընտրություների անցկացումն է: Սակայն շատ կարևոր է, որ այդ ընտրություններն անցնեն արդար և ազատ, որի արդյունքում կձևավորվեն լեգիտիմ իշխանություններ: Դրանից հետո միայն Հայաստանի օրինական իշխանությունները կկարողանան բանակցային գործընթացում զրոյական իրավիճակ ստեղծել և ամեն ինչ սկսել նոր էջից:
Իսկ իշխանափոխությունը, Աշոտ Զաքարյանի անձնական կարծիքով, կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը:
«Նախ ես կարծում եմ, որ եթե իշխանությունը խոհեմություն ու համարձակություն ունենա, շատ մոտ ժամանակահատվածում հրաժարական կներակայցնի: Եթե նրանք այդ քայլին չեն գնում, ապա սեպտեմբերից լուրջ ներքաղաքական գործընթացներ են սպասվում, որոնք մինչև տարեվերջ հանգեցնելու են իշխանությունների հրաժարականին: Մենք երկար ժամանակ չունենք, մենք չենք կարող սպասել»,-ասել է Աշոտ Զաքարյանը։
Մեկ այլ կոնգրեսական՝ Ժորա Աթոյանը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ հանգուցալուծուման իշխանական և ընդդիմադիր մոտեցումների տարբերությունից, ասել է
-Կոնգրեսի ասածը իշխանություններից շատ է տարբերվում: 1994թ. սկսված բանակցային գործընթացին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղը: Այն ժամանակվա լուծման տարբերակների մեջ հայկական զորքերի դուրսբերման խնդիր չկար, Քելբաջարը և Լաչինը տալու մասին խոսք չկար: Շատ պարզ էր, որ փոխզիջումների հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար անկախություն։ Հիմա մեզ առաջարկում են ինքնակառավարում։ Մենք գտնում ենք, որ որպես հակամարտության և բանկցող հիմնական կողմ՝ պետք է հանդես գա Լեռանային Ղարաբաղը և ինքը որոշի:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի