Գորիկ Հակոբյանի «սուրբ գործը» իր վրա է վերցրել Արարատի նորանշանակ մարզպետը
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Պարզվում է, այս օրերին հանրապետությունից բացակայող Գորիկ Հակոբյանի «սուրբ գործը» կիսատ չի մնում: Նրա որոշ, առավել կենսաքաղաքական ֆունկցիաներն իր վրա է վերցրել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։ Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուինn և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը, մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ում անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։
Այն, որ նման ցուցակ չէր կարող լինել, դա, իհարկե հասկացել են նաեւ հիվանդանոցի սանիտարկաները, քանի որ անգամ Գորիկ Գուրգենիչը Կաշպիրովսկի չի, որ էներգետիկ ալիքներով որոշի, թե որ բուժքույրն ում է քվեարկելու: Սակայն այն, որ ՀՀԿ «զոնտիկի» տակ աշխատող մարզպետը շատ արագ յուրացրել է հանրապետականի` ընտրություններ կեղծելու բոլոր մեթոդները, իհարկե, փաստ է:
Սակայն նա իրենց ընտանիքի միակ արագ ընկալունակը չէ: Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Գորիկ Հակոբյանի «սուրբ գործը» իր վրա է վերցրել Արարատի նորանշանակ մարզպետը
«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Պարզվում է, այս օրերին հանրապետությունից բացակայող Գորիկ Հակոբյանի «սուրբ գործը» կիսատ չի մնում: Նրա որոշ, առավել կենսաքաղաքական ֆունկցիաներն իր վրա է վերցրել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։
Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուինn և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը, մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ում անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։
Այն, որ նման ցուցակ չէր կարող լինել, դա, իհարկե հասկացել են նաեւ հիվանդանոցի սանիտարկաները, քանի որ անգամ Գորիկ Գուրգենիչը Կաշպիրովսկի չի, որ էներգետիկ ալիքներով որոշի, թե որ բուժքույրն ում է քվեարկելու: Սակայն այն, որ ՀՀԿ «զոնտիկի» տակ աշխատող մարզպետը շատ արագ յուրացրել է հանրապետականի` ընտրություններ կեղծելու բոլոր մեթոդները, իհարկե, փաստ է:
Սակայն նա իրենց ընտանիքի միակ արագ ընկալունակը չէ: Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։