Պուտինը Ժիրինովսկուն խնդրել է ելույթ չունենալ ի վնաս Ռուսաստանի հիմնարար արժեքների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն խնդրել է «ելույթ չունենալ ի վնաս Ռուսաստանի հիմնարար արժեքների»։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»–ն:
Պուտինի խոսքերով՝ Ժիրինովսկին ունի կայուն ընտրազանգված: Եվ դրանից ելնելով՝ ՌԴ նախագահը կարծում է, որ «կարիք չկա դիմել առանձին ընտրազանգվածի և ամրապնդել այն ի վնաս Ռուսաստանի շահերի»։
Հոկտեմբերի 24-ին «Ռոսիա-1» հեռուստաընկերության «Պոյեդինոկ» հաղորդաշարի եթերում Ժիրինովսկին հայատարարել էր, որ ահաբեկչության կանխարգելման համար պետք է վերահսկել ծնելիությունը կովկասյան հանրապետություններում և փշալարով առանձնացնել դրանք Ռուսաստանից: